Կիսամյակային հաշվետվություն

Ես Ավետյան Էլենն եմ 15տարեկան,ապրում եմ Երևանում,սովորել եմ Թաիրովի միջնակարգ դպրոցում։Հաճախել եմ խեցեգործության,լողի և պարի դասընթացների,սիրում եմ նկարել, զբոսնել քաղաքի հետաքրքիր անկյուններով,երգ լսել և այլն։Այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում զբոսաշրջության բաժնում։Ընդհանուր առմամբ ես ինձ շփվող մարդ եմ համարում և դրա շնորհիվ մի անգամից ձեռք բերեցի շատ լավ ընկերներ,այս չորս ամիսների ընթացքում հասկացա, որ իմ կուրսն ամենալավն է և ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ հենց այս միջավայրում։Ուսուցիչները ևս շատ լավն են, բարեհամբույր, ուրախ, ընկերասեր և մարդամոտ։Մինջ Սեպտեմբերի 1ը մենք գնում էինք մուտքի ճամբար, որպեսզի ավելի լավ ճանաչենք քոլեջի վարք ու բարքին։Ուսումնական տարվա սկզբին մենք ճամփորդեցինք դեպի Թրջկանի ջրվեժ, որտեղ կատարեցինք բարձունքի հաղթահարում։

https://elenavetyan.edublogs.org/category/%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/

Ես քոլեջում անցնում եմ հետևյալ առարկաները։

հայոց լեզու– այս ժամերին մենք գրում ենք հետաքրքիր առաջադրանքներ,որպեսզի մարզենք մեր լեզուն և կարողանանք ճիշտ արտաբերենք մեր խոսքը։

գրականություն-գրականության ժամերին մենք անցնում ենք տարբեր հեղինակների ստեղծագոծություններ,որի շնորհիվ մենք կարող ենք կյանքի տարբեր փուլերում ճիշտ որոշումներ կայացնել։

հայոց պատմություն-այս ժամերին անցնում ենք մեր երկրի պատմությունը,որը ըստ իզ շատ կարևոր է։

Ռուսաց լեզու-ռուսաց լեզվի ժամին մենք անցնում ենք տարբեր թեմաներ,որոնք սովորում ենք պատմել և դրա շնորհիվ լավացնում ենք մեր լեզվի իմացությունները։

ԱՆԳԼԵՐԵՆ-անգլերենի ժամին կատարում ենք բազմաթիվ քերականական վարժություններ։

իսպաներեն-այս ժամին մենք ուսումնասիրում ենք լեզուն իր ողջ քերականությամբ։

ֆիզիկա-այս ժամն մենք լուժում ենք բազմաթիվ ֆիզիկական խնդիրներ։

էկոլոգիա-մեր էկոլոգիայի ժամերը շատ հետաքրքիր են անցնում, քանի որ կատարում ենք բազմաթիվ փորձեր, պատրաստում ենք դեմքի մասկաներ, օճառներ և այլն։

աշխարհագրություն-այս ժամերին մենք սովորում ենք մեր մարզերի աշխարհագրական դիրքերը և շատ այլ հետաքրքիր և կարևոր դասեր։

կենսաբանություն-կենսաբանության դասերը նույնպես շատ հետաքրքիր են անցնում։

հանրահաշիվ-ճիշտ է այդքան էլ լավ չեմ տիրապետում մաթեմատիկա առարկային,սակայն ուսուցչուհին շատ լավն է և ես հաճույքով եմ նստում իր դասերին։

Նաև անցնում ենք երգ և պար, որի ժամանակ սովորում ենք մեր ազգային երգերն ու պարերը։

Leave a Reply