Հայ ականավոր թագուհիներ

Փառանձեմ Թագուհի

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է.ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի,ոմանց համար դևերին ծախված չար կախարդ։

Ներածություն

Նախագիծ՝ հայ ականավոր թագուհիներ։

Մասնակիցներ՝Էլեն Ավետյան,Լուսինե Պետոյան,Տիգրան Գասպարյան

Ուսումնասիրման թեմա՝ Սյունյաց աշխարհի թագուհի՝ Փառանձեմի կյանքը և գործունեությունը։

Համառոտ տեղեկություն

.Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թերեւս ամենահերոսական, բայց միաժամանակ ամենադժբախտ ու ողբերգական կյանքով ապրած թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում:
Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր. Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ: Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր: Սյունաց տոհմը գահամանակում բարձր դիրք էր գրավում եւ ի զորու էր պատերազմի ժամանակ 20000 եւ ավելի զորք հանել:

.Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին նախարարների պես ապակենտրnն քաղաքականություն էր վարում:
Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11.000 զինվnր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերnսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամnւն:

.Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով։Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային։ 368թվականին Արշակ 2րդը բանտարկվեց և վախճանվեց Անհուշ բերդում։Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը։ Ավելին ՝ երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատաակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում,ուր տեղափոխվեց նաև արքունի գանձարանը։

Նրա օրոք չի գտնվել հատված դրամներ։

Փառանձեմ թագուհու մահը

Փառանձեմ թագուհին հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն եւ իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ… Պատմիչների հավաստմամբ Հայոց դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սեւ գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, որ նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դեւեր ասելով նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաեւ Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Կարճ նրա մասին

Իշխանություն՝ 359-369

Թագադրում՝ 359

Հանձնում՝ 369

Տիտղոս՝ Տիկնանց տիկին

Ծնվել է՝ 4րդ դար

Ծննդավայր՝ Սյունիք

Ամուսին՝ Արշակ Բ

Վերլուծություն և Եզրակացություն

Օրիորդ Փառանձեմը <շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ>։ Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը։

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Ով էր նա` այդ հպարտ սյունեցին:

Աղբյուրը՝https://syuniacyerkir.am/parandzem-taguhi

https://www.aysor.am/am/news/2014/04/08/artak-movsisyan/771283

Leave a Reply