Նախագիծ

ՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգաին խոհանոցում օգտագործվող  խոտաբույսերը

Նպատակը՝ համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքումուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններունեցող այլ խոտաբույսերը։

Ժամկետը՝ 1 ամիս

Ընթացքը

  1. համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող 10 խոտաբույս
  2. լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը, բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործելու փաստը
  3. զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ինչ խոտ է օգտագործվում ձեր շրջանիբնորոշ խոհանոցում
  4. գրել այդ ուտեստի բաղադրատոմսը նշել այդ կանաչիի բարբառային անվանումը

Արդյունք՝

  1. Էխինեցիա — Դեղաբույսի օգտագործումը հիմնականում տեղի է ունենում թուրմերի տեսքով, թեյ են պատրաստում: Շնորհիվ իր քիմիական կազմի՝ էխինացեան մշակվել է ոչ միայն որպես դեկորատիվ, այլև՝ որպես բուժիչ բույս։

2.օշինդր

Օշինդրը (полынь) շատ օգտակար բույս է, որը սպանում է օրգանիզմում գտնվող բոլոր պարզագույն և ախտածին վարակները: Շատերը նույնիսկ այս բույսօ միջոցեվ բուժում են գրեթե բոլոր հիվանդությունները:

1 ճ.գ. չոր օշինդրի վրա 2 անգամ եռման ջուր լցնել, քամել, այնուհետև լցնել գեղեցիկ տարրայի մեջ և դնել խոհանոցի ամենաերևացող վայրում: Ամեն անգամ ուտելուց հետո հարկավոր է թեյի գդալի ծայրով մի քանի հատիկ օշինդր վերցնել և մոտ մեկ ժամ պահել բերանի մեջ՝ մինչև այն կորցնի իր դառնությունը: Կրկնել այս պրոցեդուրան նաև քնելուց առաջ:

3.Ողկուզակ

Դեղաբույս է, պարունակում է եթերային յուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք։ Բուժական նպատակով օգտագործում են ամբողջ բույսը՝ առանց ստորին փայտացած մասերի։ Արմատի եփուկն օգտագործում են որպես սպազմալիտիկ, ջերմիջեցնող, ճիչվամուղ միջոց, նաև լուծի, փքվածության, մալարիայի բուժման համար։ Սերմերի եփուկն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։

Fájl:Dictamnus albus LC0401.jpg – Wikipédia

4.Դեղատու տուղտ՝

Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:

5.Մուշկային եղեսպակ 

  • Մուշկային եղեսպակը պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։
Salvia splendens (357118788).jpg

6.Սրոհունդ (արևքուրիկ)`

Med-Practic - ՍՐՈՀՈՒՆԴ ՍՈՎՈՐԱԿԱՆ - ЗВЕРОБОЙ ОБЫКНОВЕННЫЙ -... | Facebook

Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:

7.Նարդոս 

Նարդոսը մշակվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում (Մոլդավիա, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա)։ Եպնդեղի չոր ծաղիկները և տերևները օգտագործվում են որպես հակացեցային միջոց։ Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են, մի քանիսն ունեն դեկորատիվ նշանակություն։

Single lavender flower02.jpg

8.Տերեփուկ

Կապույտ տերեփուկ. Василек... - Artemisia phytotherapy centre | Facebook

Միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

9.Եզան լեզու մեծ.


բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

10.Տերեփուկ կապույտ.

միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

Տեղեկությունն ՝այստեղ։

Leave a Reply