Աշնանային գյումրին

Մասնակիցներ՝ քոլեջի տարատարիք սովորողներ: Ճամփորդության կազմակերպիչներ՝ Ժամկետը` Մեկնում ՝Ս․ Երրորդություն եկեղեցու բակից Վերադարձ՝  Վարորդ՝  Երթուղի ՝Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի Վերադարձ՝ Գյումրի-Մաստարա-Թալին-Արուճ-Երևան Նպատակը՝ .Կազմակերպել ուսումնաճանաչողանական քայլք Գյումրիում: .Ծանոթանալ տեղանքին, քաղաքային մշակույթին,ճարտարապետությանը, ազգագրական պատկերին։ .Հայկական ֆիլմերից արդեն հայտնի փողոցների, մշակութային ժառանգության, հասարակական կարևոր կառույցների ուսումնասիրություն։ Ընթացքը՝Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական բաժանումները՝ՀայերնագիտականՊատմամշակութայինԱզգագրականՄարզականԱզգագրական-բանահավաքչական աշխատանք Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում: Իրականացնել ձայնագրություններ և տեսանյութեր տեղի բարբառով քաղաքի պատմության, տարբեր […]

Երեք օր Գյումրիում

Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Գյումրին, այս անգամ լրիվ նոր էմոցիաներ ապրեցինք։Երեք օրերն անցկացրեցինք Կապս հյուրատանը, եղանակն առաջին օրն այդքան էլ հաջող չէր, բայց դա  չխանգարեց մեզ լիարժեք ուրախանալ։ Ձեռք բերեցինք նոր ծանոթություններ 9-րդ դասարանցիների հետ։ Զբոսնեցինք Գյումրու փողոցներով, այցելեցինք Վահրամաբերդ, Սև Բերդ ինչպես նաև տեսանք «Մեր մանկության տանգո» ֆիլմի բալկոնը։ Ամեն ճամփորդության ժամանակ իրար մեկ այլ կողմից ենք բացահայտում և մտերմանում։ Միասին շատ խաղեր խաղացինք, պարեցինք, երգեցինք, երեկոյան միասին դիմակներ դրեցինք։ Երկրորդ օրը բուռն զգացմունքներով լի օր էր բոլորիս համար, էդ էլ իր հետաքրքրությունն ուներ՝ ամեն անգամ ժպիտով կհիշենք։ Քաղաքում հանդիպում էինք տարբերվող կերպարների և որպես սկսնակ լուսանկարիչ հաճույքով մոտենում էինք նրանց և խնդրում նկարել։ Գյումրին այնքան ենք հավանել,որ հաջորդ անգամ նորից նույն ոգևորությամբ կգնանք, սա մեր երկրորդ ուղևորությունն էր դեպի Գյումրի և ես համարում եմ լրիվ ստացված։ Ամեն անգամ նոր լիցքերով ու ոգևորությամբ եմ տուն վերադառնում։ Չհասկացա թե ինչպես անցավ այս երեք օրերը, ամեն օրն իր յուրահատկությունն ունի միայն թե երրորդը վերջին օրն էր, որն էլ տխրեցնում էր։

Գյումրիի հետքերով

Մասնակիցներ՝  քոլեջի տարատարիք սովորողներ։ Ճամփորդության կազմակերպիչներ՝ Գայանե Սարգսյան Հեղինե Խալաթյան Մարիամ Մխիթարյան ,Մոնա Ժամկետը` ապրիլի 8-10  Մեկնում ՝ապրիլի 8, Ս․ Երրորդություն եկեղեցու բակիցՎերադարձ՝  ապրիլի 10, Վարորդ՝  Երթուղի ՝Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի Հետադարձը նույն գծով։ Նպատակը ՝ Ճանաչողական քայլարշավներ,ծանթոանալ տեղանքին, քաղաքային մշակույթին։ Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝ անձնական դեղարկղիկ արշավային ուսապարկ երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик); թերմոս կամ ջրաման առաջին […]

Գեղասահքի դպրոց

Երկար ժամանակ անց նորից այցելեցի  սահադաշտ և շատ տպավորված եմ։Իրականում շատ ցավոտ էր ամեն անգամ ընկնելը բայց նաև ադրենալինով լի։Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք, շատերը արդեն լավ սահում էին։ Հաջորդ անգամ ավելի լավ կստացվի կարծում եմ։Շատ ուրախ եմ,որ քոլեջը հնարավորություն է տալիս հետաքրքիր ժամանակ անցկացնելու ընկերների հետ և ավելի մտերմանալու։

Գյումրի

Ւմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր դեպի Գյումրի։Առաջին օրը տեղավորվեցինք, ծանոթացանք լոֆթ կենտրոնի հետ իսկ հետո ճաշեցինք։Երեկոյան միասին զբոսնեցինք Գյումրի քաղաքում,խաղացինք բազմաթիվ խաղեր և դիտեցինք ֆիլմ։Հաջորդ օրը արդնացանք՝ նախաճաշեցինք և ուղևորվեցին դեպի Սև բերդ, որից հետո գնացինք Ամասիա՝ սահելու և դահուկներ վարելու,շատ տպավորված եմ այնտեղի գեղեցկությամբ։Հետո միասին գնացինք հյուրանոց՝ ճաշեցինք, երեկոյան դուրս եկանք և էլ ավելի […]

թռչկանի ջրվեժ

Այսօր մենք ուղևորվեցինք Թռչկանի ջրվեժ և տեսանք Հայաստանի գեղեցկուհիներից մեկը, ջրվեժը իսկապես շատ գեղեցիկ էր իսկ ընդհանուր վայրը ադրենալինով լի։Ջրվեժի տակ կանգնելը մեկ այլ հաճույք է և ես մեծ բավականություն ստացա, բեռնատարով ուղևորությունը ևս շատ հաճելի էր և մեկ տեղ նաև վախենալու։Ես փոքրուց սիրել եմ ճամփորդել մասնավորապես Հայաստանի տեսարժան վայրերով և Թռչկանը ես շատ սիրեցի, […]