Դիմաց լեռ

Դիմաց լեռը իմ առաջին բարձունքն էր։ Իսկապես մեծ բավականություն ստացա, բնությանը մոտ շատ ներդաշնակ է ամեն բան։ Կստեմ եթե ասեմ, որ ինձ հեշտ տրվեց բարձրանալ գագաթը, դժվարությամբ և կամակորություններով հասա նպատակիս։ Երբ հասկանում էի,որ էլ չեմ կարող շարունակել և էլ ի վիճակի չեմ, հասկացա որ սա իսկական մարտահրավեր է ինձ համար,որ ինքս ինձ ապացուցեմ որ կարող եմ։ Բարձրանալիս երբ գլուխս բարձրացնում էի և նայում շուրջ բոլորս հասկանում էի թե ինչի համար եմ այսքան ջանք թափում,իսկական դրախտ էր։ Ինչպես ասում են ճանապարհը մտերմացնում է մարդկանց, ընթացքում հասկացանք, որ ինչ էլ լինի մեկս մյուսի կողքին կանգնած կլինենք, անկախ նրանից ծանոթ ենք թե ոչ։ Սիրով նորից կգնամ,վստահ եմ մի քանի անգամ փորձելուց հետո ավելի լավ կստացվի, առանց տրտնջալու։

Մասնագիտական հաշվետվություն

Այս տարի մեր աշխատանքը բաշխել ենք տարբեր օրերի մեջ, այդպես ավելի համակարգվածև ճիշտ է ընթանում աշխատանքը։ .Երկուշաբթի օրերն հատկացրել ենք արտագնաների համար։ .Երեքշաբթի կատարում ենք տեխնիկական դասերը, որը իրոք շատ օգնում է, որ նորըսովորենք և ամրապնդենք հինը: .Չորեքշաբթի օրերը տրամադրում ենք վիդեո ռոլիկներին, բաժանվում ենք խմբերի և այցելումենք Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերը և ուսումնասիրում իրենցառօրյան՝ ֆիքսելով դրանք։ .Հինգշաբթի օրերը ևս տեխնիկական դասերի օրերն են՝ իմ սիրելի օրերը երբ միշտ սովորելուբան կա։ .Ուրբաթ օրերը մեր «Մեդիա կենտրոն» օրերն են երբ նկարահանումներ ենք անցկացնումստուդիայում և արդեն գործնականորեն կիրառում մեր անցածը։ Ունեցել ենք նաև լուսանկարիչ հյուրեր, որը առավել հետաքրքիր է ինձ, լսել իրենց կարծիքըայս ինչ հարցի շուրջ, փորձի փոխանակում և ճիշտ խորհուրդ արդեն իսկ իրենցմասնագիտության տեր մարդկանցից։ Ուսումնական տարվա փաթեթներ Photoshoot Twins birthday shoot Baby’s photoshoot Գարի Ուինոգրադ Օգոստոս Սանդեր Arpi’s photoshoot Happy three Photoshoot Fam Ariel Cake smash Rob’s shoot Photoshoot Baby Sweet one Canon EF 85mm lens Raw Jpeg Հիմնական նշաններ Canon ոսպնյակների վրա Shoot Լույսի տարաբաժանում Տեսարանաորոշիչներ Ֆոտոապառատի մատրիցան Սիմոն Դավթյան

Սիմոն Դավթյան

Քոլեջ էր եկել 2016 թվականի ուսանող Սիմոն Դավթյանը: Խոսեց իր անցած ճանապարհի մասին, փորձի փոխանակում արեցինք, խոսեցինք մեր վախերի մասին՝ ոլորտի մեջ: Թե ինչպես չվախենալ նոր բան փորձել և հմտանալ մասնագիտության մեջ: Մի փոքր իր աշխատանքներից՝

Տեսարանաորոշիչներ

Տեսադաշտերի տեսակները  Տեսադաշտը տեսախցիկի տարր է, որը նախատեսված է շրջանակը (լուսանկարվող օբյեկտի պատկերի սահմանները) տեսողականորեն որոշելու համար։ Օգտագործելով տեսադաշտը՝ լուսանկարիչը կազմում է շրջանակի կոմպոզիցիան։Ամենապարզ տեսադաշտերը տեսախցիկի կորպուսի ուղղանկյուն անցք են՝ ծածկված ապակիով: Ժամանակակից տեսադաշտերը, բացի օպտիկայից, հագեցած են տեղեկատվական էկրանով, որն օգտագործողին տրամադրում է տվյալներ նկարահանման պարամետրերի, ֆոկուսի կետերի և այլ կարգավորումների վերաբերյալ:Տեսադաշտը ուղղակիորեն չի ազդում լուսանկարների […]

Լույսի տարաբաժանում

Լույսի տարաբաժանումը իրենից  ներկայացնում է գունավոր  ճառագայթների ամբողջականություն,  որոնք օպտիկապես խառնվելով  առաջացնում են սպիտակ լույսի   զգացողություն: -Եթե նեղ անցքից սպիտակ լույս գցենք  պրիզմայիվրա և պրիզմայի  հակառակ  կողմում  դնենք սպիտակ  թուղթ, ապա   թղթի վրա կնկատենք տարբեր գունային  հետքեր, որոնք  երանգներովանցնում  են  մի  գույնից  մյուսը: Այդ  երևույթը  կկոչվի սպիտակ լույսի լուսապատկեր, իսկ  լույսի գույների տարանջատման  գործողությունը կկոչվի լույսի տարաբաժանում: Լույսի  տարաբաժանման հատկությունը  բացատրվում  է  նրանով, որ գունավոր ճառագայթները  անցնելով  ինչ որ  տարածության միջով բեկվում   են տարբեր  երկարություններով: Բոլորից  ուժեղ  բեկվում է մանուշակագույն ճառագայթը, իսկ բոլորից  քիչ՝ կարմիր  ճառագայթը: Մնացած  գույները  դասաորվում են այդ երկու գույների միջև՝ ելնելով նրանց ալիքի երկարությունից։

Ֆոտոապառատի մատրիցան

Տեսախցիկ գնելիս այն բաներից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնեք, մատրիցն է և դրա բնութագրերը: Սա տեսախցիկի ամենաթանկ և բարդ մասն է: Եկեք հասկանանք, թե ինչ է մատրիցը, ինչ պարամետրեր ունի, և ինչու ժամանակակից տեխնոլոգիաների մշակմամբ մեգապիքսելների քանակը որակի ամենակարևոր ցուցանիշը չէ։ Ի՞նչ է մատրիցան տեսախցիկի մեջ:Մատրիցան տեսախցիկի հատուկ լուսազգայուն չիպ է: Այն ստանում է […]