Դիմաց լեռ

Դիմաց լեռը իմ առաջին բարձունքն էր։ Իսկապես մեծ բավականություն ստացա, բնությանը մոտ շատ ներդաշնակ է ամեն բան։ Կստեմ եթե ասեմ, որ ինձ հեշտ տրվեց բարձրանալ գագաթը, դժվարությամբ և կամակորություններով հասա նպատակիս։ Երբ հասկանում էի,որ էլ չեմ կարող շարունակել և էլ ի վիճակի չեմ, հասկացա որ սա իսկական մարտահրավեր է ինձ համար,որ ինքս ինձ ապացուցեմ որ կարող եմ։ Բարձրանալիս երբ գլուխս բարձրացնում էի և նայում շուրջ բոլորս հասկանում էի թե ինչի համար եմ այսքան ջանք թափում,իսկական դրախտ էր։ Ինչպես ասում են ճանապարհը մտերմացնում է մարդկանց, ընթացքում հասկացանք, որ ինչ էլ լինի մեկս մյուսի կողքին կանգնած կլինենք, անկախ նրանից ծանոթ ենք թե ոչ։ Սիրով նորից կգնամ,վստահ եմ մի քանի անգամ փորձելուց հետո ավելի լավ կստացվի, առանց տրտնջալու։