Քննական հարցեր լանդշաֆտագիտություն

Թեմա 1 Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝ Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը: Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժին է, որն ուսումնասիրել է աշխարհագրական լանդշաֆտը,նրա ուսումնասիրման օբյեկտն է բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրչներով: Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները: Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի […]

Արևորդի 11-րդ միջազգային փառատոն

Ին՞չ է Արևորդը ՝ Արևորդը բնապահպանակ միջազգային փառատոն է, այս տարի 11-րդ միջազգային փառատոնն է , նվիրված է Երկիր մոլորակին, կլիմային և գլոբալ տաքացմանը, վայրի բնությանը, մշակույթին, և մեր կյանքին ինչ կատարվում է մեր շրջակայքում։ Redreaming / Կրկին երազել՝ ֆիլմը դիտել եմ առաջինը և շատ տպավորված եմ: Այստեղ նկարագրվում է մարդկանց տարբեր մտածելակերպը և աշխարհահայցքը, որտեղ […]

Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: […]

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը:Մշակվող հողատարածքները,այգիները,բնակավայրերը,նավահանգիստները,օդանավակայանները.բոլոր տիպի կառույցները կուլտուրական լանդշաֆտի շարքին պետք է դասել: .Կան նաև այնպիսի օբյեկտներ,որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օր.՝ ջերմակայնները,թափոններ արձակող արդյունաբերական ձեռնարկություններ և այլն,սակայն դրանք մարդուն խիստ անհրաժեշտ են: .Լանդշաֆտները ունեն և սեզոնային […]

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը։ Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆի վերափոխում։ 1․Թույլ վերափոխված լանդշաֆտը – այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել․ լանդշաֆտը պահպանել է իր ամողջականությունը, բնական վիճակում։ 2․Վերափոխված լանդշաֆտններ– երբ փոխվել են բաղադրիչներ։ 3․Արմատապես վերափոխված լանդշաֆտ – այստեղ լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Լանդշաֆտի վերափոխումը պետք […]

Լանդշաֆտների Սոցիալ-Տնտեսական ֆունկցիան

Գյուղատնտեսական– Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին։ Այն հերկում ենք, ցանում բարձր բերքատվության ցանովի խոտ, անց ենքկացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք։ Անտառատնտեսական– հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատավածում բնակավայր են հիմնում, գետափին ՝ նավահանգիստ, իսկ բնակիչները գբաղվում են որսորդությամբ և փայտամշակությամբ։ Լեռնարդյունաբերական– հայտնաբերվում է գունավոր մետաղների մի  հարուստ հանքավայր, այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Ռեկրեցիոն– Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը։ Տրանսպորտային– Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։ Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է պաշտպանական հզորությունը դեպի ուժեղացում, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ ռազմական նշանակության օբյեկտներ։ Ուսումնական– Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ։ Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ հյուրանոցներ և այլն։ Արդյունաբերական– կան շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններն են արտանետում։ Նման օբյեկտները պետք է կառուցվեն քաղաքներից հեռու, ապահով վայրում։ Մարդածին-լանդշաֆտները կարող են լինել բազմաֆունկցիոնալ։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները և կարգավորի դրանց բաղադրիչների հակադրություններն և անցանկալի գործոնները։

Մարդ-բնություն փոխհարաբերությունը

1.Արդյոք բնությանը վտանգ է սպառնում և այն կարող է ինքնուրույն վերականգնվել թե ոչ: Շատ դեպքեր են եղել երբ մարդը ներգործել է բնության վրա, ավերել է և դարձրել իր համար ոչ պիտանի,բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգման մի հիանալի ունակություն,եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, սակայն բնությունը ժամանակին կարգավորել և վերականգնել է խախտվածը:Այդ ինքնավերականգնման ունակությունը անսահման չէ,հաճախ մարդը […]

Մարդ-բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետների հայտնի տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա կյանք գոյություն ունի, Երկրագունդն է։ Միլիարդավոր տարիների էվոլյուցիոն զարգացման շնորհիվ մեր մոլորակի առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ և վերջապես՝ բանական մարդը։ Բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգնամ մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, սակայն բնությունը ժամանակին կարգավորել վերականգնել է խախտվածը։ […]

Ջերմային էֆեկտ, ազոտային թաղանթ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութեր են՝ ածուխը, նավթը, […]