Սպիտակուցներ

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից:Սպիտակուցներն օրգանական նյութեր են որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ են։Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել:Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը:Սննդում սպիտակուցի դեֆիցիտի դեպքում օրգանիզմը ստիպված է լինում օգտագործել իր ֆունկցիոնալ պրոտեինները։Սպիտակուցներով հարուստ սննունդը փակում է ախորժակը, փոխում է նաեւ մարդու նյութափոխանակությունը:Սպիտակուցային սննդի չարաշահման, ինչպես նաեւ չբալանսավորված սննդի դեպքում կարող են ի հայտ գալ ախտաբանական փոփոխություններ։

Leave a Reply