Տանը պատրաստվող կոսմետիկ միջոցներ

Դեմքի դիմակ, մաշկի խնամքի միջոց, որը դրվում է դեմքին[1], բաղկացած է որոշակի նյութերից՝ կոսմետիկ կամ բուժական արդյունք ստանալու համար։ Դիմակներն դնում են լավացնելու մաշկի վիճակը, խոնավեցնում և մաքրում են այն, արագացնում են մաշկի վերականգնումն ու հարթեցնում են կնճիռները։ Դիմակ կարելի է դնել և գեղեցկության սրահներում, և տանը։ Բաղադրությունից կախված՝ դիմակը մի անգամ օգտագործելուց հետո կարող է տալ ինչպես արագ արդյունք, այնպես էլ՝ արդյունք կարելի է արձանագրել երկարաժամկետ կիրառումից հետո։

Դիմակները նախատեսված են լինում նորմալ, յուղոտ և չոր ու համակցված մաշկի համար։ Ըստ նշանակության դեմքի դիմակները բաժանվում են հետևյալ տեսակների՝ սնուցող, հարթեցնող, մաքրող, սպիտակեցնող և երիտասարդացնող։

Կոսմետիկ դիմակների պատմությունը կապված է կոսմետիկ միջոցների ի հայտ գալու և զարգացման հետ։ Եգիպտական թագուհի Կլեոպատրայի անունով են պայմանավորում կաթնամեղրային և սպիտակեցնող կավե դիմակները, որոնց բաղադրության մեջ մտել են կավմեղրթթվասերկիտրոնի հյութ։

Աշխարհի տարբեր տեղերում եղել են դիմակների տարբեր բաղադրատոմսեր, տարբեր բաղադրիչներից պատրաստված դիմակների օգտագործումը հանգեցրել է ցանկալի արդյունք ստանալուն․ մաշկի գույնը սպիտակում է և մաշկը հարթեցվում է։ Այդ պատճառով Անգլիայում օգտագործել են սև թեյի թուրմ, իսկ Բուլղարիայում՝ բանջարեղենի հյութ և քաղցր պղպեղի խյուս, Իսպանիայում՝ եփած լոբի։ Աստիճանաբար բաղադրատոմսերը բարդացել են, ավելացել են լրացուցիչ բաղադրիչներ։

Ինքնուրույն պատրաստման դիմակների ժամանակակից բաղադրատոմսերն իրենց մեջ ներառում են կոսմետոլոգների կողմից փորձված ժողովրդական միջոցներ, մրգերի, բանջարեղենների և կաթնային մթերքների բաղադրությունների մասին ժամանակակից գիտելիքներ։ «Ժողովրդական բաղադրատոմսերում» օգտագործվում են այնպիսի մթերքներ, որոնք հայտնի են դարձել համեմատաբար վերջերս։ Տանը պատրաստվող դիմակները կարող են օգնել՝ չեզոքացնելու մաշկի փոքր թերությունները, սակայն նախատեսված չեն լուրջ բուժական կամ երիտասարդացնող արդյունք ապահովելու համար։ Ինքնուրույն պատրաստման դիմակի բաղադրության ընտրության դեպքում անհրաժեշտ է կողմնորոշվել նախևառաջ դեմքի մաշկի տեսակով։

Բանջարեղեններից և մրգերից պատրաստված դիմակները արգելվում է պահել, դրանք պետք է օգտագործել անմիջապես պատրաստելուց հետո։ Բաղադրիչները պետք է զգուշությամբ ընտրել։ Չի կարելի կիրառել այնպիսի մթերքներ, որոնց նկատմամբ կա սննդային ալերգիա։

Leave a Reply