Գյումրի


Ւմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր դեպի Գյումրի։Առաջին օրը տեղավորվեցինք, ծանոթացանք լոֆթ կենտրոնի հետ իսկ հետո ճաշեցինք։Երեկոյան միասին զբոսնեցինք Գյումրի քաղաքում,խաղացինք բազմաթիվ խաղեր և դիտեցինք ֆիլմ։
Հաջորդ օրը արդնացանք՝ նախաճաշեցինք և ուղևորվեցին դեպի Սև բերդ, որից հետո գնացինք Ամասիա՝ սահելու և դահուկներ վարելու,շատ տպավորված եմ այնտեղի գեղեցկությամբ։Հետո միասին գնացինք հյուրանոց՝ ճաշեցինք, երեկոյան դուրս եկանք և էլ ավելի ծանոթացանք տեղանքին և գեղեցիկ փողոցներին։ Միասին թեյեցինք և վերադարձանք, դա մեր վերջին գիշերն էր Գյումրիում և մենք որոշեցինք չքնել շատ հետաքրքիր անցավ՝ զրուցում էինք շատ տարբեր թեմաներով և չզգացինք էլ թե ինչպես լուսացավ։Առավոտյան նախաճաշեցինք հավաքեցինք իրերը և ճանապարհ ընկանք։
Սա ամենա լավ ճամփորդությունն էր իմ կյանքի, ամեն բան հրաշալի էր մանավանդ երբ ինձ հաճելի մարդկանց հետ էի ճամփորդում։
Արդեն մեծ սիրով կմասնակցեմ բոլոր ճամփորդություններին։

Leave a Reply