Գոյության կռիվ

1.Ներկայացնել գոյության կռվի ընդանուր բնութագիրը։

Գոյության կռիվգոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։ 

Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ 

2.Միջ տեսակային գոյության կռիվ։

Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաներիառանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերիմիջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

3.Ներտեսակաին գոյության կռիվ։

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունըմիևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։

4Գոյության կռիվ բնության երևույթների դեմ։

Գոյության որոշակի միջավայրում մի բույսը կամ կենդանին սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Գոյության կռիվգոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։

5.Ինչ է իրենից ներկայացնում բնական ընտրությունը։

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ ուղղորդված բնույթ ունի․ այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։ 

Leave a Reply