Արարատի մարզ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ


Արարատի մարզը գտնվում է  Հայաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում, ամենամեծն է գյուղական բնակչությամբ: Մարզը զբաղեցնում  է ՀՀ տարածքի 7%-ը, իր մեջ ընդգրկում Արտաշատի, Արարատի և Մասիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Արտաշատ քաղաքը:

Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության,և այստեղ առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը: Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: 

Արարատի  տեսարժան վայրեր

 Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այստեղ հաշվառված է 906 հուշարձան, որոնցից 808-ը  գտնվում է պետական պահպանման տակ:

Արարատում են գտնվում մի քանի վանական համալիր, պատմական Հայաստանի երկու պատմական մայրաքաղաքների՝ Դվինի և Արտաշատի քաղաքատեղիները, նշանավոր եկեղեցիներ, խաչքարեր, բնության հուշարձաններ, գյուղատեղիներ:

Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ

Խոր վիրապ  վանք (V-XVII դդ )
Հովհաննես Կարապետ վանք (1301, Ձնջռլու),
Գևորգ Մարզպետունու վանք (X-XIII դդ.),
Աղջոց վանական համալիր (XIII դ.)
Մրգավանի Սբ Հակոբ (XIX դ.)  եկեղեցի
Հավուց Թառ վանական համալիր
Արգավանդի Սբ Սարգիս (XIX դ.)   եկեղեցի

Դալարի Սբ Աստվածածին (1890) եկեղեցի
Կաքավաբերդ (Գեղիի կամ Քեղիի բերդ)
Վերին Արտաշատի Սբ Աստվածածին (XIX դ.)  եկեղեցի
Արտաշատ պատմական մայրաքաղաքի ավերակներ
Դվին պատմական մայրաքաղաքի ավերակներ
Ուրծաձորի մենաստան և Ուրծօ քաղաքատեղի (IV-XVII դդ.),

Leave a Reply