Հաղորդակցման հմտություններ

Ուսումնառության արդյունք 1 

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

Ով կարողանում է հաղորդակցվել մարդկանց հետ, նա լավ է վարում և° մասնավոր և° ընդհանուր գործերը, իսկ ով չի կարողանում` նա և° այնտեղ և° այստեղ սխալներ է թույլ տալիս:

Սոկրատես 

1.1 Հաղորդակցում Հաղորդակցման անհրաժեշտությունը՝ անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար 

<<Հաղորդակցում>> տերմինը ծագել է լատիներեն ,,communico,, բառից, որը նշանակում է դարձնում եմ ընդհանուր, կապում եմ, շփվում եմ։

Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։ 

Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով /ժեստեր/, դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով: 

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների /անձ, սոցիալական խումբ/ փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տեղեկության, փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակում: 

Իսկ ի՞նչ է նշանակում կարողանալ հաղորդակցվել.

կարողանալ զրույցի մեջ մտնել մարդկանց հետ, լինել հետաքրքիր զրուցակըց, ազատ կարծիք հայտնել տվյալ թեմայի վերաբերյալ։

Leave a Reply