Լանդշաֆտների Սոցիալ-Տնտեսական ֆունկցիան

Գյուղատնտեսական– Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին։ Այն հերկում ենք, ցանում բարձր բերքատվության ցանովի խոտ, անց ենքկացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք։

Անտառատնտեսական– հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատավածում բնակավայր են հիմնում, գետափին ՝ նավահանգիստ, իսկ բնակիչները գբաղվում են որսորդությամբ և փայտամշակությամբ։

Լեռնարդյունաբերական– հայտնաբերվում է գունավոր մետաղների մի  հարուստ հանքավայր, այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։

Ռեկրեցիոն– Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը։

Տրանսպորտային– Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է պաշտպանական հզորությունը դեպի ուժեղացում, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ ռազմական նշանակության օբյեկտներ։

Ուսումնական– Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ։ Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ հյուրանոցներ և այլն։

Արդյունաբերական– կան շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններն են արտանետում։ Նման օբյեկտները պետք է կառուցվեն քաղաքներից հեռու, ապահով վայրում։

Մարդածին-լանդշաֆտները կարող են լինել բազմաֆունկցիոնալ։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները և կարգավորի դրանց բաղադրիչների հակադրություններն և անցանկալի գործոնները։

Leave a Reply