Հաջողության գործիքները

Գրծարարի հաջողության 3 գործիքները՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը՝ ըստ հաջորդականության։ Այս երեք գործիքների գրագետ կիրառման դեպքում ապահովվում է գործարարի երկարատև հաջողությունը։

Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում:

Օրինակ՝ «Մշտապես գերազանցել մեր հաճախորդների սպասումները» կարգախոսը հնչեղ է, բայց ավելի շատ հարցեր է առաջացնում,
քան պատասխաններ: Ովքե՞ր են մեր հաճախորդները, ի՞նչ սպասումներ ունեն, ի՞նչ ներդրում կարող եմ ես անել նրանց սպասումներն իրականացնելու համար:

Տեսլականի ճիշտ ձևակերպման պարագայում այն կարող է դառնալ շատ հզոր գործիք
հատկապես նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար:

Տեսլականի և խնդիրների ձևակերպումը տարբերվում են իրարից: Տեսլականի ձևակերպումը նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար ներկայացնում է նպատակները բարձր մակարդակում և համընկնում է բիզնեսի հիմնադրի նպատակների հետ: Կարճ ասած՝ տեսլականը արտահայտում է հիմնադրի վերջնական պատկերացումները բիզնեսի աճի, արժեքների, աշխատողների, հասարակության մեջ ներդրման և այլնի մասին: Կազմակերպության հիմնադիրը՝ գործարարը, տեսլականը սահմանելուց հետո,
դրան համապատասխան, կարող է սկսել զարգացնել կազմակերպության առաջխաղացման ռազմավարությունը, որը ներառում է նաև կազմակերպության խնդիրների սահմանումը:

Եթե համարենք, որ տեսլականը գաղտնանկար է (փազլ), որի տեսքի, ձևի, չափերի, բովանդակության և գույների մասին գիտի յուրաքանչյուր գաղտնանկար հավաքող «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար (նույնիսկ ինտուիտիվ մակարդակով), ապա գաղտնանկարի մասնիկները մեր նպատակներն են, որոնք ճիշտ և գրագետ հավաքելու դեպքում կստանանք մեր նախատեսած պատկերը։ Տեսլականի ձևակերպումը և նպատակների ճիշտ սահմանումն անհրաժեշտ են, որպեսզի բիզնեսը չկանգնի փակուղու առջև:

Տեսլականն ապահովում է ուժեղ ներքին մոտիվացիա, որը գործարարին օգնում է հաղթահարել վախերը, ներքին և արտաքին արգելքները: Տեսլականը կյանքի իմաստ չէ, այլ գործիք է նպատակներին հասնելու համար: Այն օգնում է գործարարին վայելել ուղին, որը տանում է դեպի սահմանված նպատակները:
Տեսլականի ուժն այն է, որ գործարարը որքան կենտրոնանում է դրա վրա, այնքան կրկնապատկվում է դրան հասնելու ցանկությունը: Տեսլականը ստեղծվում է ներկայում, իրագործվում ապագա 5-10 տարում։

Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Այն հաջողության հասնելու արդյունավետ միջոց է և թույլ է տալիս հատկորոշել, այսուհետ քայլեր անել պլանավորվածն իրականացնելու համար: Նպատակը կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ։ Առաջնային տարբերությունը նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է։ Կարճաժամկետ նպատակներն իրագործվում են կարճ ­ժամանակահատվածում: Ընդունված է կարճաժամկետ համարել մինչև 1 տարին իրագործվող նպատակը, միջնաժամկետ՝ մինչև 3 տարին, իսկ երկարաժամկետ են համարվում մինչև 5 տարին իրականացվող նպատակները:

Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝
Հստակ – Որքան ավելի կոնկրետ նշեք Ձեր խմբին ներկայացվող խնդիրները և դրանց կատարման հստակ ժամկետները, այնքան ավելի լավ:

Չափելի– Ներկայացրեք Ձեր խնդիրները չափելի տեսքով: Որքան ավելի կոնկրետ ներկայացնեք, թե ինչ եք ուզում անել, այնքան ավելի հեշտ կպարզեք, թե ինչը և որքանով է ձեզ դա հաջողվել: Սա կօգնի ձեզ գործողությունների պլանի մշտադիտարկման և գնահատման ընթացքում:


Հասանելի– Հավակնոտ լինելը ողջունելի է, սակայն հարկավոր է սահմանել իրատեսական նպատակներ, որոնց իրականում կկարողանաք հասնել: Իրական փոփոխությունը պահանջում է ժամանակ և ռեսուրսներ: Եթե դուք ստանձնեք ավելին, քան հնարավոր է իրականացնել՝ հաշվի առնելով ժամանակն ու ռեսուրսները, դուք կհիասթափվեք և կհուսալքվեք:


Իրատեսական– Նպատակները սահմանեք այնպես, որ դրանք ձեզ օգնեն հասնելու տեսլականին: Եթե չափից շատ շեղվեք ուղուց, կկորցնեք այն, ինչին ցանկանում էիք հասնել:


ժամանակի մեջ սահմանափակ– Յուրաքանչյուր նպատակի համար պետք է սահմանվի հստակ ժամանակահատված: Նույնիսկ եթե հանգամանքները փոխվեն, և ստիպված լինեք փոխել կամ հետաձգել ժամանակամիջոցը, հարկավոր է վերլուծել ու սահմանել, թե ինչ շտկումներ են անհրաժեշտ նշված ժամանակահատվածում խնդիրներն իրականացնելու համար: Նպատակին հասնելու համար շատ կարևոր է գործարարի ներքին մղումը և մոտիվացվածությունը: Իրականության մեջ հանդիպող տարբեր խնդիրներ (սոցիալական, ֆինանսական, քաղաքական, մշակութային և այլն) կարող են խանգարել նպատակների
իրագործմանը: Եթե գործարարը ճշգրիտ գիտի, թե ինչի է ուզում հասնել, նպատակադրումը պարզեցնում է, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, կամ ինչը բարելավել: Նպատակադրումը և պլանավորումը օգնում ենգործարարին կազմակերպել ռեսուրսները։ Նպատակի կառավարումը ներառում է՝ հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում, ժամանակի կառավարում, հաճախակի վերստուգում /կայունության ստուգում, իրագործելիության ստուգում։ Նպատակադրումը գործարարի հաջողությունն է, իսկ նպատակին հասնելու համար պետք է ունենալ գործողությունների պլան, հաջորդականություն և քայլեր:

Ռազմավարություն – Հաջող բիզնեսի կազմակերպման համար կարելի է առանձնացնել 3 միջոց՝ տեսլական, նպատակադրում և ռազմավարություն (ստրատեգիա): Ռազմավարությունը կարող է արդյունավետորեն օգտագործել ցանկացած որակավորմամբ գործարար, ով ունի որոշակի տեղեկություն այս գործիքի վերաբերյալ: : Ռազմավարություն բառն առաջացել է հունարեն strategos բառից, որը թարգմանաբար նշանակում է մարտ վարելու արվեստ, և ունի զինվորական ծագում: Ռազմավարության նպատակն է որոշել կազմակերպության հեռանկարային ուղղությունները, ապահովել նրա աճը և զարգացումը: Մրցակցային պայքարում կազմակերպության ռազմավարությունը որոշիչ գործոն է հանդիսանում գոյատևման և զարգացման համար, այն թույլ է տալիս ադեկվատ վերաբերվել անորոշությանը և ռիսկի գործոններին, օգնում
է մշտապես կատարել իրավիճակներից բխող քայլեր, կայացնել ճիշտ որոշումներ: Ռազմավարության մշակումը բնորոշ է շուկայական հարաբերություններում աշխատող կազմակերպություններին, քանի որ այստեղ ընդունված է «Վաղը ավելի լավ չի լինելու, քան այսօր» կարգախոսը:

Ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է՝

իմանալ՝ ինչ վիճակում է գտնվում կազմակերպությունը տվյալ պահին.


որոշել կազմակերպության նպատակները և խնդիրները, կապիտալի օգտագործման և ներդրման ուղղությունները:

ռազմավարությունը պատասխանում է «ինչպե՞ս» հարցին, և այն մշակելու համար պետք են՝


Քայլեր, գործողություններ


Քայլերի հաջորդականություն


Քայլերի պատասխանատու անձ


Ժամանակային սահմանափակումներ


Բյուջե


Ներգրավված կողմեր, գործընկերներ

Ռազմավարությունը համարվում է ուժեղ, եթե դրա շնորհիվ կազմակերպությունը ձեռք է բերում նշանակալից ու կայուն մրցակցային առավելություններ, և թույլ, եթե այն հանգեցնում է մրցակցային դիրքերի թուլացման:

Ռազմավարական կառավարումը կազմակերպության նպատակների ու խնդիրների սահմանմանը, կազմակերպության ու արտաքին միջավայրի միջև որոշակի փոխհարաբերությունների պահպանմանն ուղղված կառավարչական գործունեություն է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը հասնել իր նպատակներին և զգայուն լինել արտաքին ու ներքին ազդակների նկատմամբ:

. Ջոն Ադաիրի 3 շրջանների մոդելը

խնդիր, խումբ (թիմ), անհատ (անձ):

Մոդելը նկարագրում է այն պարտադիր քայլերը, որոնք լիդերը պետք է ձեռնարկի արդյունավետ աշխատելու համար: Դրանք են.

խնդրի լուծում,
խմբի (թիմի) ստեղծում և պահպանում,
անհատի զարգացում

Ջոն Ադաիրի կենտրոնացված գործողությունների լիդերության մոդել `

Խնդիր ՝ նպատակների սահմանում, խնդիրների պլանավորում, պարտավորություների բաշխում, չափանիշների սահմանում։

Թիմ ՝ հաղորդակցում,թիմի ստեղծում, մոտիվացիա, կարգապահություն։

Անհատ ՝ուղեկցում, խորհրդատվություն,զարգացում,մոտիվացում։

Ըստ Ադաիրի հայեցակարգի՝ խնդիրների, խմբի և անհատի պահանջմունքները հանդիսանում են լիդերության հիմքը, քանի որ մարդիկ ակնկալում են, որ լիդերները կօգնեն իրենց լուծել ընդհանուր խնդիրները, կուժեղացնեն փոխկապակցությունը միմյանց միջև, կարձագանքեն իրենց անհատական պահանջմունքներին: Հայեցակարգի հիմքում դրված են հետևյալ դրույթները.
Խնդրի լուծման համար խումբ (թիմ) կամ կազմակերպություն է պետք, քանի որ անհատն ի վիճակի չէ դա անել։
Խմբի (թիմի) հաջողության ապահովման համար հարկավոր է մշտական զարգացում և խմբային միավորվածություն, ինչպես հայտնի արտահայտության մեջ. «Միասին մենք ուժ ենք, առանձին՝ ոչինչ»։
Անհատական պահանջմունքները լինում են ֆիզիկական (աշխատավարձ) և հոգեբանական (անհատական ձեռքբերումների և նպատակների ընկալում, կարգավիճակ, տալու և ստանալու պահանջմունք)։
Ըստ Ադաիրի՝ խնդիրները, խմբի և անհատական պահանջմունքները փոխկապակցված են.
Խնդրի լուծումը ձևավորում է խումբ և բավարարում է անհատին։
Եթե խմբի պահանջմունքը չի բավարարվում (խումբը լավ չի համախմբվում), խնդիրները չեն լուծվում, և անձնակազմի բավարարվածության մակարդակն ընկնում է։
Երբ անհատի պահանջմունքները չեն բավարարվում, խումբը չի համախմբվում, և
աշխատանքի արտադրողականությունն ընկնում է։


Գիտնականը պնդում էր, որ լիդերությունը հնարավոր է 3 մակարդակներում.
խմբային (թիմային)՝ 5-20 մարդուց բաղկացած խմբի համար,
օպերացիոն, որի ժամանակ մի քանի խմբային լիդերներ պատասխանատու են իրենց ղեկավարին,
’ ռազմավարական, երբ կազմակերպության ղեկավարն է պատասխանատու լիդերության բոլոր մակարդակների համար:
Ադաիրի մոդելի առավելությունն այն է, որ, անկախ ժամանակից, իրավիճակից կամ կազմակերպության մշակույթից, այն օգնում է լիդերին հասկանալ՝ ո՛ր փուլում է նա կորցնում խմբի իրական պահանջմունքերի կամ իրավիճակի հետ կապը: Այս երեք էլեմենտնե­ «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համարի ճիշտ հավասարակշռության պահպանման դեպքում կարելի է լավ արդյունքներ ստանալ, բարձրացնել աշխատանքի ոգին, լավացնել որակը, զարգացնել խմբում աշխատելու հմտությունները և լինել լավ ղեկավար: Խմբի և անհատի առաջ պետք է դրված լինեն խնդիրներ, որոնք կդառնան հստակ նպատակներ և կլինեն SMART (Specific, Measurable,
Achievable, Realistic, Time Constrained):


Ադաիրի 50:50 կանոնը
Եթե Պարետոյի սկզբունքը (80:20) ասում է, որ 80% շահույթը բերում են 20% գնորդները, ապա Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց, իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը:
Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա:

Հարց ու պատասխան ՝

.Որո՞նք են հաջողության 3 գործիքները։

Տեսլական, նպատակ և ռազմավարություն։

.Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Կարճ ասած՝ տեսլականը արտահայտում է հիմնադրի վերջնական պատկերացումները բիզնեսի աճի, արժեքների, աշխատողների, հասարակության մեջ ներդրման և այլնի մասին:

Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։

Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Այն հաջողության հասնելու արդյունավետ միջոց է և թույլ է տալիս հատկորոշել, այսուհետ քայլեր անել պլանավորվածն իրականացնելու համար: 

Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝
հստակ,
չափելի,
հասանելի,
իրատեսական,
ժամանակի մեջ սահմանափակ:

.Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Հաջող բիզնեսի կազմակերպման համար կարելի է առանձնացնել 3 միջոց՝ տեսլական, նպատակադրում և ռազմավարություն (ստրատեգիա):  Ռազմավարության նպատակն է որոշել կազմակերպության հեռանկարային ուղղությունները, ապահովել նրա աճը և զարգացումը: 

  • Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։

խնդիր,
խումբ (թիմ),
անհատ (անձ):

Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։

Եթե Պարետոյի սկզբունքը (80:20) ասում է, որ 80% շահույթը բերում են 20% գնորդները, ապա Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց, իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը: Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա:

Leave a Reply