Հարցման մեթոդ

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին: Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փրձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի։

Leave a Reply