Ապրիլ ամսվա ամփոփում կենսաբանությունից

  • 1.Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։ Աշխատանքի հղում
    • Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ
  • 2.Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը։Աշխատանքի հղում
    • Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ 
  • 3.Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։ Աշխատանքի հղում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային
  • 4.Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։Աշխատանքի հղում
    • Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։
  • 5.Բույսերի եւ կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Աշխատանքի հղում

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն»,  սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար: 

Leave a Reply