Բնապահպանական խնդիրներ

Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ առաջացել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, քանզի հետևանքները արցունքալի կլինեն։

Էկոլոգիական խնդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց համալիրների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ։

  • մթնոլորտային (մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական, մեխանիկական, ջերմային)
  • ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում)
  • աշխարհաերկրաձևաբանական (գեոմորֆոլոգիական) (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
  • բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն)
  • կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, գերարածեցում, տեսակային բազմազանության կրճատում և այլն)
  • կոմպլեքսային (լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։

Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները

Leave a Reply